Logo

«Ռեալը» կբողոքարկի մրցավարութունը «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 07.01.2019ՍՊՈՐՏ
5c325d53e706e - «Ռեալը» կբողոքարկի մրցավարութունը «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում

Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է բողոք ներկայացնել Իսպանիայի արքայական ֆեդերացիա՝ «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում մրցավարության հետ կապված:

Մադրիդյան ակումբի ղեկավարութունը փորձել է Խոսե Մոնտերոյի գլխավորած մրցավարական անձնակազմից պարզաբանումներ ստանալ Վինիսիուսի մասնակցությամբ դրվագում 11 մետրանոց չնշանակելու հետ կապված, սակայն չի հաջողվել:

«Ռեալը» բողոք կուղարկի Իսպանիայի արքայական ֆեդերացիա և կպահանջի բացատրել, թե ինչու մրցավարը չի օգտվել տեսակրկնապատկերի հնարավորությունից, հաղորդում է Marca-ն:

Մադրիդյան ակումբի ղեկավարությունը գտնում է, որ պարտության գլխավոր պատճառը հենց մրցավարական սխալներն էին:

Սերխիո Ռամոսը քննադատել է «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղի մրցավարին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա