Logo

«Ռեալը» ծրագրում է երկարաձգել թիմի 3 ֆուտբոլիստի պայմանագրերի ժամկետը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:00 / 23.04.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագրեր է պատրաստում թիմի երեք ֆուտբոլիստների համար։ Խոսքը վերաբերում է պաշտպան Էդեր Միլիտաոյին, կիսապաշտպան Լուկա Մոդրիչին ու հարձակվող Վինիսիուս Ժունիորին՝ հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ մադրիդյան ակումբն արդեն պատրաստել է նոր պայմանագիր բրազիլացի պաշտպանի համար։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբն արդեն նոր պայմանագրեր է առաջարկել Մոդրիչին ու Վինիսիուսին։

«Ռեալը» 33 տուրից հետո վաստակած 78 միավորով գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ հորիզոնականում «Բարսելոնան» է՝ 63 միավոր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա