Logo

«Ռեալն» ու Բենզեման նոր պայմանագիր կկնքեն

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:55 / 17.06.2022ՍՊՈՐՏ
Ռեալ-Կարիմ Բենզեմա

Մադրիդի «Ռեալը» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի պայմանագիրը կերկարաձգի՝ հաղորդում է Marca պարբերականը:

Աղբյուրը հայտնում է՝ մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը և թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Կարիմ Բենզեմային համարում են անձեռնմխելի ֆուտբոլիստ։ 34-ամյա ֆրանսիացու պայմանագիրը գործում է մինչև 2023 թվականի ամառ:

Մադրիդի «Ռեալի» ղեկավարները համոզված են, որ ֆրանսիացին թիմում կխաղա առնվազն ևս երկու մրցաշրջան։ Շուտով Բենզեմայի պայմանագիրը կերկարաձգվի մինչև 2024 թվականը:

Այս ամենը նվազեցնում է 2-րդ հարձակվող ձեռք բերելու անհրաժեշտությունը: Սակայն «Արքայական ակումբն» ապագայի համար նոր հարձակվող է փնտրում:

Այս պահին Մադրիդի «Ռեալի» առաջնահերթությունը մի քանի խաղացողի ապագայի վերաբերյալ որոշում կայացնելն է։ Ակումբը ցանկանում է թեթևացնել կազմը, իսկ հետո մտածել նորեկների մասին։

Նախորդ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած 46 խաղում 34-ամյա Բենզեման խփել է 44 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա