Logo

«Ռեալը» խոչընդոտո՞ւմ է «Բարսելոնայի» ֆուտբոլիստի՝ թիմի հետ նոր պայմանագիր կնքելու գործընթացին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 17.07.2021ՍՊՈՐՏ
Moriba 1 - «Ռեալը» խոչընդոտո՞ւմ է «Բարսելոնայի» ֆուտբոլիստի՝ թիմի հետ նոր պայմանագիր կնքելու գործընթացին

«Բարսելոնայի» ու կիսապաշտպան Իլյայիշ Մորիբայի միջև նոր պայմանագիր կնքելու բանակցությունները փակուղի են մտել՝ գրում է Goal-ը:

Ըստ աղբյուրի՝ «Բարսելոնան» կասկածներ ունի, որ բանակցությունների խափանումը Մադրիդի «Ռեալի» պատճառով է:

Մորիբայի ու «Բարսելոնայի» միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականի ամռանը: Կատալոնական ակումբը ֆուտբոլիստին ասել է, որ թույլ չի տա նրան նոր մրցաշրջանն սկսել հիմնական թիմի հետ, քանի դեռ կողմերի միջև նոր պայմանագիր չկա:

«Բարսելոնայում» հավատացած են, որ Մադրիդի «Ռեալը» խոչընդոտել է բանակցությունների ընթացքին՝ փորձելով հրապուրել ֆուտբոլիստին: Խաղացողի ներկայացուցիչները, սակայն, հերքել են տեղեկությունը:

«Բարսելոնան» վճռական է տրամադրված՝ կանխելու Մորիբայի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ», թեպետ այս պահին գործարքը չի հավանական է:

Նախորդ մրցաշրջանում «Բարսելոնայի» սանը Լա լիգայում անցկացրել է 14 խաղ՝ դառնալով 1 գոլի հեղինակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա