Logo

«Ռեալը» խոշոր գումար է պահանջում «Արսենալից» Էդեգորի համար

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 13.08.2021ՍՊՈՐՏ
237748956 4319774574778027 6844093933523859595 n - «Ռեալը» խոշոր գումար է պահանջում «Արսենալից» Էդեգորի համար

Մարտին Էդեգորի ապագան շարունակում է անորոշ մնալ «Ռեալում»:

Ինչպես տեղեկացնում է ABC-ն, «Արքայական ակումբն» արդեն առաջարկ է ստացել «Արսենալից» նորվեգացու տրանսֆերի հարցով: Թե որքան է առաջարկել լոնդոնյան ակումբը չի նշվում, բայց «Ռեալը» կպահանջի 50 մլն եվրո:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էդեգորը վստահ չէ, որ կունենա կայուն խաղաժամանակ «Ռեալում»: Նորվեգացին նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրեց «Արսենալում»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա