Logo

«Ռեալը» կորուստներով է մոտենում «Սևիլիայի» դեմ խաղին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:02 / 14.04.2022ՍՊՈՐՏ
null

Լա լիգայի 32-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելու է «Սևիլիային»: Marca-ի հաղորդմամբ՝ հանդիպումը բաց են թողնելու ձախ պաշտպաններ Մարսելոն և Ֆեռլան Մենդին: Նշվում է, որ երկուսն էլ չեն մասնակցել այսօրվա մարզմանը մկանային վնասվածքների պատճառով:

Ֆրանսիացին շարքից դուրս է մնացել 2 շաբաթով, բրազիլացին՝ 1:

«Սևիլիա» - «Ռեալ» հանդիպումը կայանալու է ապրիլի 17-ին՝ ժամը 23:00-ին:

«Սերուցքայինները» միանձնյա գլխավորում են Լա լիգայի մրցաշարային աղյուսակը, անդալուզյան թիմը 3-րդ տեղում է:

Թարմացում.

Րոպեներ առաջ «Ռեալի» մամուլի ծառայությունը հայտնեց, որ դրական է եղել Դանի Սեբալյոսի կորոնավիրուսի թեստը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա