Logo

«Ռեալը» Մարսելոյին փոխարինելու երկու թեկնածություն է դիտարկում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
18:14 / 27.03.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալը» Մարսելոյին փոխարինելու երկու թեկնածություն է դիտարկում։

Բրազիլացին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով կլքի ակումբը։

Marca-ի հաղորդմամբ՝ «սերուցքայինների» սաներ Ֆրան Գարսիան ու Միգել Գուտեյրեսը բրազիլացուն թիմում փոխարինելու թեկնածուներն են։ 

Ֆրան Գարսիան ներկայումս հանդես է գալիս «Ռայո Վալյեկանոյում» և նրան թիմ հրավիրելու համար պետք է 5 մլն եվրո վճարել։

Հավելենք, որ Ֆրանի տրանսֆերային իրավունքների 50 տոկոսը պատկանում է «Ռեալին», իսկ Միգելն այս մրցաշրջանում հանդես է գալիս «Կաստիլյայի»՝ «Ռեալի» երկրորդ թիմի կազմում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա