Logo

«Ռեալը» Մոդրիչին երկարաժամկետ փոխարինող է գտել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:30 / 31.03.2022ՍՊՈՐՏ
Ռեալ-Մոդրիչ-Ջուդ Բելինգեմա

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի ծառայություններով՝ հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ երիտասարդ անգլիացին դիտարկվում է որպես «սերուցքայինների» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի երկարաժամկետ փոխարինող, որը 2023 թվականին կդառնա 38 տարեկան։

Հաղորդվում է, որ Մադրիդի «Ռեալը» պատրաստ կլինի մեծ գումար ծախսել այս տրանսֆերի համար:

Բելինգեմի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 75 միլիոն եվրո:

Անգլիայի հավաքականի 18-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:

Նրա գործող պայմանագիրը «իշամեղուների» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա