Logo

Վինիսիուսի գործարքից ոգեշնչված՝ «Ռեալը» մոտ է բրազիլական ֆուտբոլի նոր հրաշամանուկին ձեռք բերելուն

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
18:21 / 25.01.2022ՍՊՈՐՏ
Endrik

Մադրիդի «Ռեալը» մոտ է «Պալմեյրասի» հետ Էնդրիկի տրանսֆերի հարցում համաձայնության գալուն՝ հաղորդում է El Chiringuito-ն:

15-ամյա հարձակվողին «Արքայական ակումբը» ձեռք կբերի բրազիլական թիմից հուլիսին, երբ ֆուտբոլիստը դառնա 16 տարեկան: Այնուամենայնիվ, ՖԻՖԱ-ի կանոնակարգն արգելում է պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ, որի 18 տարին դեռ չի լրացել:

Էնդրիկը բարձր վարկանիշ ունի իր հայրենի Բրազիլիայում: Մադրիդցիներն այս գործարքին գնում են՝ ոգեշնչված լինելով Վինիսիուս Ժունիորի ձեռքբերումից: Հիշեցնենք, որ Վինին 2018 թվականին բրազիլական «Ֆլամենգոյից» 45 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»: Այդ ժամանակ բրազիլացին 17 տարեկան էր:

Հավելենք՝ Էնդրիկի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա