Logo

«Ռեալը» մոտ է թիմի առանցքային ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր կնքելուն

Հեղինակ
Վարդան Ղազարյան
14:48 / 21.05.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալը» պայմանագրի երկարաձգման հարցում գրեթե համաձայնության է հասել թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ՝ հաղորդում է Globo Esporte-ն։

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2028 թվականը։ Երիտասարդ բրազիլացու գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուս Ժունիորը մասնակցել է 34 խաղի՝ դառնալով 17 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ։ Բրազիլացին նաև ՉԼ-ի 12 խաղում խփել է 3 գոլ ու կատարել 7 գոլային փոխանցում։

Ավելի վաղ Մադրիդի «Ռեալը» հաղթել էր Իսպանիայի առաջնությունը, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգիր նվաճել, որտեղ կմրցի «Լիվերպուլի» հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա