«Ռեալը» չի երկարաձգելու թիմի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի պայմանագրի ժամկետը՝ հաղորդում է Marca-ն։
Իսպանացի ֆուտբոլիստը պետք է որոշում կայացնի՝ տեղափոխվել այլ ակումբ այս ամա՞ռ, թե՞ 2023 թվականին հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը», «Չելսին», «Միլանն» ու «Լիվերպուլը»։
2021/22 մրցաշրջանում Ասենսիոն «Ռեալի» կազմում մասնակցել է 42 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 2 արդյունավետ փոխանցում։ Transfermarkt-ը 40 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստի շուկայական արժեքը։