Logo

«Ռեալը» պարտվեց, «Բարսելոնան» հաջորդ տուրում կարող է դառնալ չեմպիոն

01:56 / 03.05.2023Ֆուտբոլ
Ռեալ-Ռեալ Սոսյեդադ

Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրում հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվեց Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսյեդադին»:

Բասկյան ակումբի կազմում 47-րդ րոպեին հաշիվը բացեց ճապոնացի կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն, որը գրավեց նախկին ակումբի դարպասը: Գոլի դրվագում դարպասապահին սխալ փոխանցում կատարեց «Արքայական ակումբի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն:

«Ռեալի» կազմում 61-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց իսպանացի պաշտպան Դանի Կարվախալը:

85-րդ րոպեին տանտերերի կազմում խաղի վերջակետը դրեց իսպանացի եզրային հարձակվող Անդեր Բարենեչեան:

Իսպանիայի գործող չեմպիոնը 68 միավորով երկրորդն է և 14 միավոր է զիջում առաջատար կատալոնական «Բարսելոնային», որը հաջորդ տուրում «Էսպանյոլին» հաղթելու դեպքում վաղաժամ կդառնա չեմպիոն: Այս տուրում Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին կարող է շրջանցել Մադրիդի «Աթլետիկոն», որը 66 միավորով երրորդ տեղում է։ «Ռեալ Սոսյեդադը» 61 միավորով ամրապնդվեց չորրորդ տեղում:

Իսպանիայի Լա լիգա, 33-րդ տուր

«Ռեալ Սոսյեդադ» - «Ռեալ»՝ 2-0 (տեսանյութ)

Տակեֆուսա Կուբո, 47, Անդեր Բարենեչեա, 85

Հեռացում՝ Դանի Կարվախալ, 61 («Ռեալ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա