Logo

«Ռեալը» պարտվեց տնային, գոլառատ խաղում

01:00 / 09.04.2023Ֆուտբոլ
null

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում երկրի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում 2-3 հաշվով պարտվեց «Վիլյառեալին»:

Տանտերերի կազմում գոլով աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, իսկ մրցակցի իսպանացի պաշտպան Պաու Տորեսի հաշվին գրանցվեց ինքնագոլ: «Վիլյառեալի» կազմում դուբլի հեղինակ դարձավ նիգերիացի կիսապաշտպան Սամուել Չուկվեզեն, մեկ գոլով էլ աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Խոսե Լուիս Մորալեսը: 

«Ռեալը» 59 միավորով երկրորդն է և 12 միավոր է զիջում մեկ խաղ պակաս անցկացրած կատալոնական «Բարսելոնային»: «Վիլյառեալը» 47 միավորով 5-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Վիլյառեալ»՝ 2-3

Պաու Տորես (ինքնագոլ), 16, Վինիսիուս Ժունիոր, 48 - Սամուել Չուկվեզե, 39, 80, Խոսե Լուիս Մորալես, 70

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա