Logo

Աղբյուր. «Ռեալը» համաձայնեցրել է Մբապեի տրանսֆերը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:40 / 16.05.2022ՍՊՈՐՏ
Ռեալ-Կիլիան Մբապե

Մադրիդի «Ռեալը» համաձայնեցրել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերը՝ հայտնում է Marca-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբը չի պատրաստվում պաշտոնապես հայտարարել գործարքի մասին, քանի դեռ 23-ամյա ֆրանսիացի ռմբարկուն ՊՍԺ-ից հեռանալու մասին հայտարարություն չի արել։ 

Ֆրանսիայի Լիգա 1-ի ավարտվող մրցաշրջանի լավագույններին պարգևատրելու համար երեկ կայացած մրցանակաբաշխության ժամանակ Մբապեն ասել էր, որ արդեն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ և առաջիկայում կհայտարարի դրա մասին: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիլիանը վերջնական որոշման մասին հայտարարություն կանի Ֆրանսիայի հավաքականի ճամբարում:

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրած 45 խաղում դարձել է 36 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև հունիս:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա