Logo

«Ռեալը» նոր դիրքորոշում ունի Հալանդի վերաբերյալ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:07 / 01.04.2022ՍՊՈՐՏ
Էրլինգ Հալանդ - Ռեալ

Մադրիդի «Ռեալը» կորցրել է հետաքրքրությունը Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդի նկատմամբ՝ հայտնում է Marca-ն։

Հաղորդվում է, որ մադրիդյան ակումբին չեն բավարարել ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները, որոնք առաջ է քաշում նրա գործակալ Մինո Ռայոլան: Մադրիդյան ակումբին նաև անհանգստացնում են Հալանդի հաճախակի վնասվածքները:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողի համար պայքարում մադրիդցիների գլխավոր մրցակիցներից մեկը «Մանչեսթեր Սիթին» է, որի հետ, ըստ որոշ աղբյուրների, Հալանդն արդեն պայմանավորվել է անհատական պայմանագրի շուրջ։

Սակայն «Բորուսիայի» ներկայացուցիչները հայտարարել են, որ անգլիական ակումբը դեռ պաշտոնական առաջարկ չի արել խաղացողի տրանսֆերի համար։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա