Logo

«Ռեալը» շռայլ առաջարկ է կատարել Մբապեին

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:16 / 20.01.2022ՍՊՈՐՏ
Real-Mpambe

Մադրիդի «Ռեալը» հնարավոր համաձայնագրի պայմանների շուրջ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ, որը հաջորդ ամառ կարող է ազատ գործակալի կարգավիճակ ստանալ։

АВС-ի հաղորդմամբ՝ «Արքայական ակումբը» տարեկան 21 մլն եվրո է առաջարկել 23-ամյա հարձակվողին։ Դրանից զատ, Մբապեն 40 մլն եվրոյի լրավճար կստանա պայմանագիրը ստորագրելու դեպքում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՊՍԺ-ն մինչև 2024 թվականը նախատեսված պայմանագիր է առաջարկել Մբապեին, որպեսզի նա իրենց խաղացողի կարգավիճակով մասնակցի այս տարի Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Փաստաթղթում սահմանված է 2023-ին ֆուտբոլիստի տեղափոխության հնարավորությունը։

Նշվում է, որ, եթե Մբապեն համաձայնի մնալ Ֆրանսիայում, ապա «Ռեալը» կհրաժարվի նրանից։ Այս մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը բոլոր մրցաշարերում 26 հանդիպում է անցկացրել ՊՍԺ-ում՝ խփելով 19 գոլ և կատարելով 12 արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա