Logo

«Ռեալը» թույլ է տվել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցի Ռաֆայել Վարանի հետ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 13.07.2021ՍՊՈՐՏ
Ռեալը թույլ է տվել որ Մանչեսթեր Յունայթեդը բանակցի Ռաֆայել Վարանի հետ - «Ռեալը» թույլ է տվել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցի Ռաֆայել Վարանի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է բանակցություններ վարել Մադրիդի «Ռեալի» հետ «Արքայական ակումբի» ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանի տրանսֆերի վերաբերյալ:

Sky Sports-ի հաղորդմամբ՝ մանկունիական ակումբը «Ռեալից» Ռաֆայել Վարանի հետ անհատական պայմանագիր կնքելու բանակցությունների պաշտոնական թույլտվություն է ստացել:

Եթե Վարանն ու «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնեցնեն անհատական պայմանագրի կետերը, անգլիական ակումբին կմնա միայն «Ռեալի» հետ տրանսֆերային արժեքի շուրջ համաձայնության գալը:

Աղբյուրը միաժամանակ նշում է, որ Ռաֆայել Վարանի ներկայացուցիչների հետ կապ է հաստատել ՊՍԺ-ն: «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ամեն գնով հեռու պահել Վարանին ֆրանսիական ակումբից, որպեսզի չկրկնվի այն, ինչ եղավ Ռամոսի դեպքում 2015 թվականին: Այդ ժամանակ իսպանացին մոտ էր մանկունիական ակումբ տեղափոխությանը, սակայն «Ռեալն» ավելի շահավետ պայմանագիր առաջարկեց, ու Ռամոսը մնաց «Արքայական ակումբում»:

Վարանի ու «Ռեալի» միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում հաջորդ ամռանը: «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է հնարավորին չափ իջեցնել ֆրանսիացու տրանսֆերային արժեքը, քանի որ հասկանում է, որ Վարանը հաջորդ ամռանը «Ռեալից» կարող է հեռանալ անվճար:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա