Logo

«Ռեալը» վերջնագիր է ներկայացրել ՊՍԺ-ին

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 28.08.2021ՍՊՈՐՏ
1232933790 scaled - «Ռեալը» վերջնագիր է ներկայացրել ՊՍԺ-ին

Կիլիան Մբապեի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են «Ռեալի» ու ՊՍԺ-ի միջև:

Ինչպես տեղեկացնում է Le Parisien-ը, ՊՍԺ-ն դեռ չի պատասխանել «Ռեալի»՝ 180 մլն եվրոյի առաջարկին: Աղբյուրի փոխանցմամբ՝ «Արքայական ակումբն» էլ վերջնագիր է ներկայացրել փարիզցիներին. կամ ընդունում եք այս առաջարկը, կամ տրանսֆերը չի կայանում:

Այդ դեպքում «Ռեալը» 4 ամիս անց՝ հունվարի 1-ից կկարողանա բանակցել Մբապեի հետ: 2022-ի ամռանը ֆրանսիացին ազատ գործակալի կարգավիճակով և անվճար պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա