Logo

«Ռեալը» որոշում է կայացրել Ասենսիոյի ապագայի վերաբերյալ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:21 / 17.05.2022ՍՊՈՐՏ
Մարկո Ասենսիո-Ռեալ

«Ռեալը» պատրաստվում է նոր պայմանագիր կնքել իսպանացի վինգեր Մարկո Ասենսիոյի հետ՝ հայտնում է լրագրող Էքրեմ Քյոնուրը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբը մտադիր է երկարաձգել պայմանագիրը խաղացողի հետ մինչև 2026 թվականը։

26-ամյա Ասենսիոն «Ռեալում» ելույթ է ունենում 2015 թվականից։ Այս մրցաշրջանում իսպանացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Ասենսիոյի և Մադրիդի «Ռեալի» միջև գործող համաձայնագրի ժամկետը կավարտվի 2023 թվականի հունիսին: Transfermarkt-ը Մարկոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա