Logo

«Ռեալը» որոշում է կայացրել Վինիսիուսի ապագայի վերաբերյալ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:59 / 31.03.2022ՍՊՈՐՏ
Վինիսիուս-Ռեալ

Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուսն աշխատավարձի բարձրացմամբ նոր՝ հնգամյա պայմանագիր կկնքի ակումբի հետ՝ հայտնում են ակումբի մերձավոր աղբյուրները։

Այժմ Վինիսիուսը տարեկան վաստակում է մոտ 3 միլիոն եվրո, ինչը նրան դարձնում է Դանի Սեբալյոսի, Խեսուս Վալյեխոյի և 2-րդ դարպասապահ Լունինի հետ ամենացածր աշխատավարձ ստացող խաղացողներից մեկը։

Գարեթ Բեյլի, Իսկոյի կամ Մարսելոյի նման խաղացողների հեռանալը ակումբին թույլ կտա ավելի բարձր աշխատավարձ առաջարկել Վինիսիուսին, ինչպես նաև նրանք կարող են իրենց թույլ տալ Կիլիան Մբապեի և Էրլինգ Հալանդի կամ Օրելյեն Տչուամենիի հավանական ձեռքբերումները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա