Logo

«Ռեալը» վստահ է՝ Մբապեի տրանսֆերը կիրականացնի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:21 / 13.05.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալը» շարունակում է լավատեսորեն տրամադրվել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի հարցում՝ տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացու տեղեկություններով՝ «Ռեալը» վստահ է, որ Կիլիանը կտեղափոխվի Մադրիդ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացի հարձակվողը չի հայտարարի իր վերջնական որոշումը մինչև մայիսի 15-ը։ ՊՍԺ-ն դեռ հնարավորություն ունի երկարաձգելու պայմանագիրը և փորձում է համոզել ֆուտբոլիստին մնալ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Մբապեի աշխատավարձը «Ռեալում» կարող է կազմել տարեկան 40 միլիոն եվրո։ Համեմատության համար նշենք, որ ՊՍԺ-ն ֆրանսիացուն առաջարկում է շաբաթական 1,2 մլն եվրո: Մբապեի՝ ՊՍԺ-ի հետ գործող համաձայնագրի ժամկետը կավարտվի հունիսին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա