Logo

Մարկոն արդար մրցակցության սկզբունքները խախտելու մեղադրանք է ներկայացրել «Մերսեդեսին»

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:05 / 21.06.2022Ավտո-մոտոսպորտ
Հելմուտ Մարկո

«Ֆորմուլա-1» մրցարշավի թիմային պայքարի ներկայիս առաջատար «Ռեդ Բուլի» խորհրդական Հելմուտ Մարկոն համարում է, որ իրենց հիմնական մրցակիցներից «Մերսեդեսը» կասկածելիորեն արագ է հարմարվել Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԱ) նոր հրահանգին (մեքենայի վրա երկրորդ կցորդիչը տեղադրելը-խմբ.):

«Շատ զարմացա՝ տեսնելով, որ նրանց մեքենայի տակ երկրորդ կցորդիչ կա։ Երբ հայտարարվեց տեխնիկական հրահանգի մասին, պարզ դարձավ, որ մեքենայի վրա նման մաս տեղադրելու համար ժամանակը չի բավարարի»,- Մարկոյի խոսքը մեջբերում է F1Maximaal-ը։

Լրագրողի այն ենթադրությանը, թե «Մերսեդեսն» ինչ-որ կերպ կարող էր նախօրոք իմանալ հրահանգի բովանդակությունը, Մարկոն պատասխանել է, որ այլ կերպ անհնար է բացատրել տեղի ունեցածը։

Ավելի վաղ Մարկոն հայտարարել էր, որ ՖԻԱ-ն իրավունք չունի միջամտելու «Ֆորմուլա 1»-ի մեքենաների կարգավորումներին, իսկ ընթացիկ առաջարկությունները միանշանակ չեն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա