Logo

Ռեգիլոնը կարող է կարիերան շարունակել Լա լիգայում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
15:54 / 27.08.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ատլետիկոն» դիտարկում է Լոնդոնի «Տոտենհեմի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնի տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորությունը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այս ամառ 25-ամյա իսպանացու ծառայություններով կատալոնական «Բարսելոնան» ու ամերիկյան «Ատլանտան» էին հետաքրքրված։ Այնուամենայնիվ, ֆուտբոլիստը նախապատվությունը տալիս է Ա Սերիան ներկայացնող ակումբներին։

Ռեգիլոնը «Ռեալի» սան է, նա «Տոտենհեմ» է տեղափոխվել 2020 թվականի սեպտեմբերին։ Պաշտպանի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականին։ Transfermarkt-ը 25 միլիոն եվրո է գնահատում ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը։

2021/22 մրցաշրջանում Ռեգիլոնը լոնդոնյան ակումբի կազմում մասնակցել է 31 խաղի, խփել 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա