Logo

Ռեկորդ այլազգի դարպասապահների շրջանում․ 20-ամյա պորտուգալացու նվաճումը VBET ՀՊԼ-ում

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 24.08.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
238921802 218704490266435 4475110912993176569 n - Ռեկորդ այլազգի դարպասապահների շրջանում․ 20-ամյա պորտուգալացու նվաճումը VBET ՀՊԼ-ում

«Սևանի» պորտուգալացի 20-ամյա դարպասապահ Դիոգո Ֆիգերեդոն կամ պարզապես Դիդին շատ հաջող է սկսել իր մրցելույթները VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հոբելյանական առաջնությունում: Օգոստոսի 13-ին «Նորավանքի» հետ խաղում նշելով նորամուտը VBET ՀՊԼ-ում, Ֆիգերեդոն դարպասն անառիկ պահեց: Հաջորդ երկու հանդիպումներում էլ «Արարատի» և «Ալաշկերտի» ֆուտբոլիստներին չհաջողվեց խոցել պորտուգալացու պաշտպանած դարպասը:

Այսպիսով, Դիոգո Ֆիգերեդոն արդեն 270 րոպե շարունակ դարպասն անառիկ է պահել: Դա ոչ միայն ընթացիկ առաջնությունում լավագույն արդյունքն է, այլև ռեկորդային ցուցանիշ է ՀՀ առաջնություններում հանդես եկած այլազգի 20-ամյա դարպասապահների շրջանում: Ֆիգերեդոն գերազանցեց Անատոլի Այվազովի տարիքային ռեկորդը: Վերջինս 2016թ. 20 տարեկանում պաշտպանելով «Շիրակի» դարպասը, 259 րոպե շարունակ առաջնությունում գոլ բաց չէր թողել:

Դիոգո Ֆիգերեդոն լավ հնարավորություն ունի բարելավելու նաև 20 տարեկանների տարիքային բացարձակ ռեկորդը: Այն պատկանում է «Փյունիկի» նախկին դարպասապահ Արսեն Պետրոսյանին, որը 2011թ. 20 տարեկանում դարպասը 405 րոպե շարունակ անառիկ էր պահել:

235987850 211996477603903 8629474313268916142 n 960x640 - Ռեկորդ այլազգի դարպասապահների շրջանում․ 20-ամյա պորտուգալացու նվաճումը VBET ՀՊԼ-ում

Դժվար է գուշակել, թե արդյոք կհաջողվի՞ «Սևանի» դարպասապահին դառնալ տարիքային բացարձակ ռեկորդի հեղինակ: Դրա համար Ֆիգերեդոյին անհրաժեշտ կլինի առաջիկա երկու խաղերում դարպասն առնվազն 136 րոպե անառիկ պահել:

Մեր ընտրանին

VNews.am-ը ներկայացնում է դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակով այլազգի դարպասապահների տարիքային ռեկորդները:

Տարիք Դարպասապահ Ակումբ Րոպե Ժամանակահատված
16 Ապուլա Բետե «Փյունիկ» 110 10.07-15.11.2002
17 Ապուլա Բետե «Փյունիկ» 446 27.10-22.11.2003
18 Անատոլի Այվազով «Փյունիկ» 327 18.10-18.11.2014
19 Ապուլա Բետե «Փյունիկ» 434 16.06-06.07.2005
20 Դիոգո Ֆիգերեդո «Սևան» 270 13.08.-23.08.2021
21 Վասիլի Կուզնեցով «Երևան» 466 17.03-13.06.1999
22 Անատոլի Այվազով «Շիրակ» 496 10.03-14.04.2018
23 Վսևոլոդ Երմակով «Շիրակ» 441 31.08-05.10.2019
24 Զլատան Ադրովիչ «Փյունիկ» 330 05.05.-23.05.2007
25 Ալեքսանդր Կոնով «Լոռի» 350 22.08-22.09.2018
26 Սաուլյուս Կլևինսկաս «Միկա» 532 02.04-15.05.2010
27 Անդրիյա Դրագոևիչ «Փյունիկ» 379 07.10-25.11.2018
28 Լևան Բուբուտեիշվիլի «Գանձասար» 472 22.05-23.07.2011
29 Օգնյեն Չանչարևիչ «Ալաշկերտ» 594 30.09-28.11.2018
30 Վլադիմիր Մալկով «Ուլիս» 530 17.04-06.06.2010
31 Նենադ Ռադաջա «Բանանց» 433 26.07-04.11.2007
32 Դմիտրի Աբակումով «Արարատ-Արմենիա» 324 15.04-15.05.2021
35 Դավիթ Յուրչենկո «Ալաշկերտ» 274 28.02-22.05.2021
36 Սոսո Գրիշիկաշվիլի «Միկա» 292 13.05-13.06.2009
37 Սոսո Գրիշիկաշվիլի «Միկա» 84 06.06.2010

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա