Logo

Ռեկորդներ, շքեղ գոլեր, ամենաուժեղ հավաքականն ու խաղացողները․ ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլի ամփոփում

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 24.06.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
euro 2020 permutations 1024x683 1 - Ռեկորդներ, շքեղ գոլեր, ամենաուժեղ հավաքականն ու խաղացողները․ ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլի ամփոփում

ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլն ավարտվեց։ 36 հանդիպումներ, որոնք լարվածության մեջ պահեցին երկրպագուներին։ Մինչև փլեյ-օֆֆի մեկնարկը երկու օր ժամանակ կա։ Ճիշտ պահն է խմբային փուլն ամփոփելու համար։

VNews-ը ներկայացնում է խմբային փուլի ցուցանիշները, ռեկորդները, լավագույն խաղը, լավագույն խաղացողներին ու լավագույն հավաքականին։

Ռեկորդներ

Մինչև մրցաշարի սկսվելը խոսում էինք, որ ԵՎՐՈ-2020-ը ունիկալ մրցաշար է նույնիսկ մինչև սկսվելը։ Խմբային փուլի ավարտից հետո այն ավելի ունիկալ է դարձել, քանի որ մի շարք բացառիկ ռեկորդներ են գրանցվել այս մրցաշարում։ Առաջինն, իհարկե, ինքնագոլերն են։ Մրցաշարն սկսվեց ինքնագոլով ու շարունակվեց ինքնագոլերով։ Խմբային փուլում 7 ինքնագոլ է եղել։ Սա արդեն իսկ ռեկորդ է Եվրոպայի առաջնություններում։ Նախորդ հինգ ԵՎՐՈ-ներում միասին խփվել էր նույնքան ինքնագոլ, որքան հիմա խմբային փուլում։ ԵՎՐՈ-2020-ում նշանակված 14 11-մետրանոցներից խաղացողները վրիպել են վեցում։ Սա նույնպես հակառեկորդ է։

Martin Dubravka: Goalkeeper's astonishing own goal hands Spain path to Euro 2020's knockout stages - CNN

Խմբային փուլի 36 խաղերում 94 գոլ է եղել։ ԵՎՐՈ-2020-ը նաև արդյունավետության ռեկորդներ է սահմանում։ Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ սա խմբային փուլերում խփված գոլերի ռեկորդ է։ Հանուն արդարության պետք է նշել, որ միայն ԵՎՐՈ-2016-ի խմբային փուլում են այսքան շատ թիմեր եղել։ 5 տարի առաջ խմբային փուլում 69 գոլ էր խփվել։ Ստացվում է, որ միջինը մեկ խաղում խփվել է 2,62 գնդակ։ Հատկանշական է, որ գոլերի մեծ մասը եղել է երկրորդ կեսում։ Գոլերից 35-ը խփվել է առաջին կեսում, 59 գնդակ խփվել է երկրորդ կեսում։ Միջին հաշվարկով յուրաքանչյուր 34 րոպեն մեկ խաղերում գոլ է արձանագրվել։

Լավագույն գոլերը

Շարունակելով խփված գոլերի թեման՝ վերհիշենք խմբային փուլի լավագույն գնդակները։ Ընտրությունը բավականին մեծ է։ Ընտրել ենք ոչ միայն պարզապես գեղեցիկ գոլերը, այլև նրանք, որոնք մեծ նշանակություն ունեցան խմբային փուլի արգելքը հաղթահարելու համար։

Պատրիկ Շիկ (Շոտլանդիա 0-2 Չեխիա)

199492835 347930156689896 1249274605216819241 n 1 960x549 - Ռեկորդներ, շքեղ գոլեր, ամենաուժեղ հավաքականն ու խաղացողները․ ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլի ամփոփում

Խմբային փուլի ամենաշքեղ գոլը Չեխիայի հավաքականի հարձակվող Պատրիկ Շիկի հեռահար կրակոցն էր։ 49 մետրից նա խոցեց Դևիդ Մարշալի դարպասը։ Առաջին տուրում այս գոլի շնորհիվ Չեխիան ամրապնդեց իր առավելությունն ու կարևոր հաղթանակ տարավ, որի շնորհիվ էլ մեծապես կարողացավ հայտնվել փլեյ-օֆֆ փուլում։

Միկել Դամսգաարդ (Ռուսաստան 1-4 Դանիա)

Tottenham and West Ham target Mikkel Damsgaard becomes Denmark's youngest-ever goalscorer at major competition with Euro 2020 goal of tournament contender vs Russia

Գեղեցկագույն գոլ, որը դրեց Դանիայի հավաքականի 1/8 եզրափակիչ դուրս գալու հիմքերը ռուսների դեմ խաղում։ Դամսգաարդը բիլիարդային դիպուկությանբ կատարեց այս հարվածն ու առաջ մղեց իր թիմին։ Շատերն այս գոլը նմանեցրին Դավիդ Վիլյայի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդին» խփած գոլին։

Անդրեյ Յարմոլենկո (Նիդերլանդներ 3-2 Ուկրաինա)

Holland 3-2 Ukraine: Frank de Boer's team edge five-goal Euro 2020 thriller in Amsterdam | Daily Mail Online

Ուկրաինայի հավաքականի առաջին գոլը ԵՎՐՈ-ում առավել քան տպավորիչ էր։ Անդրեյ Յարմոլենկոն հեռահար հարվածով գրավեց Մարտեն Ստեկելեմբուրգի դարպասը։ Ճիշտ է՝ այս գոլը միավորի տեսանկյունից որևէ օգուտ չտվեց Ուկրաինային, սակայն խփած-բաց թողած գնդակների տարբերության վրա ազդեց, ինչն էլ հետո օգնեց նրանց։

Լուկա Մոդրիչ (Խորվաթիա 3-1 Շոտլանդիա)

Euro 2020: Luka Modric's wonder goal against Scotland becomes strong contender for goal of the tournament- WATCH | Football News - Hindustan Times

Մոդրիչի հերթական հանճարեղ գոլը հավակնում է դառնալ ոչ միայն խմբային փուլի, այլև ամբողջ մրցաշարի լավագույն գնդակը։ Ոտքի դրսի մասով կատարած հարվածը աննկարագրելի գեղեցկությամբ գոլ ստեղծեց, որը հաղթական էր Խորվաթիայի համար Շոտլանդիայի դեմ խաղում։

Ֆերան Տորես (Սլովակիա 0-5 Իսպանիա)

How Man City's Ferran Torres made instant impact for Spain at Euro 2020 - Manchester Evening News

Իսպանիայի հավաքականը կարևորագույն հաղթանակ տարավ Սլովակիայի դեմ խաղում։ Գոլերից մեկը կրունկով խփեց Ֆերան Տորեսը։ Մի քանի ամիս առաջ նա ավելի գեղեցիկ մի այսպիսի գոլ խփել էր «Մանչեսթեր Սիթիում»։ Այս գոլը զիջում է Անգլիայում խփածին իր շքեղությամբ, բայց դարձյալ լավն է:

Մեր ընտրանին․

Լավագույն խաղերը

Առաջին տուր՝ Նիդերլանդներ 3-2 Ուկրաինա

Գոլառատ խաղում Նիդեռլանդների հավաքականը հաղթեց ուկրաինացիներին տեսանյութ 960x640 - Ռեկորդներ, շքեղ գոլեր, ամենաուժեղ հավաքականն ու խաղացողները․ ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլի ամփոփում

Յուրաքանչյուր տուրից առանձնացրել ենք մեկ հանդիպում։ Մեկնարկային տուրի լավագույն խաղն, անկասկած, Նիդերլանդների ու Ուկրաինայի միջև հանդիպումն էր։ Ֆրանկ դե Բուրի թիմը դիտարժան խաղով վստահ հաղթանակ էր տանում 2-0 հաշվով, սակայն Ուկրաինան չհանձնվեց ու պայքարեց մինչև վերջ։ Երկրորդ կեսում իրար հետևից Անդրեյ Յարմոլենկոն ու Ռոման Յարեմչուկը երկու գնդակ խփեցին ու ավելի հետաքրքրացրին խաղը։ Սակայն Նիդերլանդների հավաքականի կազմում այս առաջնության հայտնություններից մեկը Դենզել Դյումֆրիսը խփեց հաղթական գոլը։

Երկրորդ տուր՝ Պորտուգալիա 2-4 Գերմանիա

Portugal-Germany | Portugal 2-4 Germany: Slick Germans stun holders | UEFA EURO 2020 | UEFA.com

Գերմանիայի հավաքականն առաջին տուրում Ֆրանսիային պարտվելուց հետո բարդ կացության մեջ էր։ Սակայն երկրորդ տուրում նրանք շատ վստահ հաղթանակի հասան Պորտուգալիայի դեմ խաղում։ Չնայած Կրիշտիանու Ռոնալդուի խփած գոլին՝ «Մանշաֆթը» կարողացավ արագ արձագանքել ու անհրաժեշտ առավելություն ստանալ նույնիսկ մինչև ընդմիջում։ Հիանալի ֆուտբոլ ցուցադրեց Ռոբեն Գոսենսը ու ընդհանրապես ամբողջ Գերմանիան։ Լյովի թիմը այս խաղում կարող էր ավելի շատ գոլ խփել ու ավելի քիչ բաց թողնել։ Հաշիվը կարող էր ավելի խոշոր լինել։

Երրորդ տուր՝ Պորտուգալիա 2-2 Ֆրանսիա

F խումբը ոչ միայն չհիասթափեցրեց, այլև մինչև վերջին պահը երկրպագուներին պահեց լարվածության մեջ։ Երրորդ տուրի լավագույն խաղի կոչումը կարող էր ստանալ ինչպես Գերմանիա – Հունգարիա (2-2), այնպես էլ Շվեդիա – Լեհաստան (3-2) հանդիպումները, սակայն ընտրությունը կանգ առավ մեկ այլ խելահեղ հանդիպման՝ Պորտուգալիա – Ֆրանսիա դիմակայության վրա։ ԵՎՐՈ-2016-ի եզրափակիչի կրկնությունում կար դիտարժան խաղ, թեժ պայքար։ Նախկին թիմակիցների՝  Կրիշտիանու Ռոնալդուի ու Կարիմ Բենզեմայի հանդիպումն ու բենեֆիսը հաստատ երկար է հիշվելու։ Հանդիպման միակ բացասական կողմն այն էր, որ խաղավերջում թիմերը, գիտակցելով արդեն փլեյ-օֆֆ փուլում լինելը, պարզապես սկսեցին գնդակ գլորել։ Ֆրանսիայի կազմում փայլեց Պոլ Պոգբան, Պորտուգալիայի կազմում տպավորեց Ռենատու Սանշեշը։

Լավագույն հավաքականը

Flawless Italy send out statement of intent as they become first nation to reach Euro 2020 last 16

Խմբային փուլում պարզապես անթերի ֆուտբոլ ցուցադրեց Իտալիայի հավաքականը։ 7 գոլ, հուսալի խաղ պաշտպանությունում ու չոր հանդիպումներ։ Ռոբերտո Մանչինին ուղղակի ֆանտաստիկ թիմ է կառուցել, որը չի պարտվում արդեն շատ երկար ժամանակ (30 խաղ)։ Փորձագետների կարծիքով՝ Իտալիայի բարեհաջող ու վստահ խաղը պայմանավորված է թույլ խմբով։ Թուրքիան, Ուելսն ու Շվեյցարիան այն թիմերն են, որոնց դեմ Իտալիան պետք է հենց այսպես խաղար։ Սակայն պատահականություններ ֆուտբոլում շատ քիչ են լինում։ «Սկուադրա աձուրան» 30 խաղ է չի պարտվում, 10 խաղ է գոլ բաց չի թողնում ու այս ամենն ամենևին էլ պատահական չէ։ Իտալիան խմբային փուլի լավագույն հավաքականներից էր, որը շատ վստահ խաղով շարժվում է առաջ։ Հաջորդ մրցակիցը Ավստրիան է։

Հավաքականների ցուցանիշներ

Գոլեր

  1. Նիդերլանդներ – 8
  2. Իտալիա – 7
  3. Բելգիա – 7
  4. Պորտուգալիա – 7
  5. Գերմանիա – 6
  6. Իսպանիա – 6

Գնդակին տիրելու տոկոսային հարաբերակցություն (%)

  1. Իսպանիա – 68,7
  2. Գերմանիա – 61,3
  3. Իտալիա – 57,7
  4. Բելգիա – 57,7
  5. Դանիա – 57,3
  6. Անգլիա – 56,3

Փոխանցումների ճշգրտություն (%)

  1. Գերմանիա – 89,7
  2. Ֆրանսիա – 89
  3. Բելգիա – 89
  4. Պորտուգալիա – 88,7
  5. Իսպանիա – 88,3
  6. Իտալիա – 88

Հարվածներ

  1. Դանիա – 61
  2. Իտալիա – 60
  3. Շվեյցարիա – 47
  4. Նիդերլանդներ – 46
  5. Իսպանիա – 45
  6. Շոտլանդիա – 42

Լավագույն խաղացողները

Փոխանցումների 97 տոկոս ճշգրտություն, երեք խաղում խփած երեք գոլ ու այս ամենը լինելով կիսապաշտպան։ Նիդերլանդների հավաքականի ավագ Ջորջինյո Վեյնալդումը խմբային փուլի լավագույն խաղացողներից էր։ Երբ հասկանում ես, որ ՊՍԺ-ն այսպիսի խաղացողի անվճար է ձեռք բերել, ուղղակի նախանձում ես փարիզյան թիմին։

205162331 355453272604251 5624017413772089717 n 960x644 - Ռեկորդներ, շքեղ գոլեր, ամենաուժեղ հավաքականն ու խաղացողները․ ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլի ամփոփում

Խմբային փուլում առանձնացավ Կրիշտիանու Ռոնալդուն։ Նա միակ խաղացողն է, որը բոլոր խաղերում գոլ է խփել։ Ռոնալդուն ԵՎՐՈ-ների պատմության մեջ լավագույն ռմբարկուն դարձավ՝ շրջանցելով Միշել Պլատինիի ցուցանիշը։ Հավաքականներում խփած գոլերով հավասարվեց հավերժ թվացող Ալի Դաեիի ռեկորդին։ Մահվան խմբում Ռոնալդուն 5 գոլ խփեց։ Նա մրցաշարի լավագույն ռմբարկուն է։ 1/8-ում Ռոնալդուի ու ընկերների մրցակիցը Բելգիան է։ Պորտուգալիան ունի Ռոնալդուի ռեկորդների կարիքը այս խաղում հաղթանակի հասնելու համար։

Խաղացողների ցուցանիշներ

Ռմբարկուներ

  1. Ռոնալդու (Պորտուգալիա) – 5
  2. Շիկ (Չեխիա) – 3
  3. Ֆորսբերգ (Շվեդիա) – 3
  4. Լուկակու (Բելգիա) – 3
  5. Վեյնալդում (Նիդերլանդներ) – 3
  6. Լևանդովսկի (Լեհաստան) – 3

Գոլային փոխանցումներ

  1. Հոյբերգ (Դանիա) – 3
  2. Ցուբեր (Շվեյցարիա) – 3
  3. Կուլուսևսկի (Շվեդիա)- 2
  4. Մալեն (Նիդերլանդներ) – 2
  5. Մորենո (Իսպանիա) – 2
  6. Կիմիխ (Գերմանիա) – 2

Ամենամեծ արագություն (կմ/ժ)

  1. Սպինացոլա (Իտալիա) – 33,8
  2. Նեգո (Հունգարիա) – 33,8
  3. Կոման (Ֆրանսիա) – 33,7
  4. Գակպո (Նիդերլանդներ) – 33,6
  5. Ջեյմս (Ուելս) – 33,5
  6. Գվարդիոլ (Խորվաթիա) – 33,3

Ամենաշատ սեյվերը

  1. Չակիր (Թուրքիա) – 18
  2. Դիմիտրևսկի (Հյուսիսային Մակեդոնիա) – 14
  3. Հրադեցկի (Ֆինլանդիա) – 14
  4. Ռուի Պատրիսիու (Պորտուգալիա) – 11
  5. Բուշան (Ուկրաինա) – 11

Ամենահիշարժան պահը

Ոչ միայն խմբային փուլի, այլև ամբողջ ԵՎՐՈ-ի ամենահիշարժան պահը տեղի ունեցավ խմբային փուլի առաջին տուրում՝ մրցաշարի խաղային երկրորդ օրը։ Քրիստիան Էրիկսենի հետ տեղի ունեցածը միշտ մնալու է ֆուտբոլասերների հիշողության մեջ։ Ասում են՝ այս մրցաշարի գլխավոր հերոսներն արդեն հայտնի են։ Դրանք Դանիայի հավաքականի բժիշկներն են ու ֆուտբոլիստները։ Միջադեպը ցնցեց ֆուտբոլային աշխարհն ու մի քանի րոպե պարզապես լռեցրեց բոլորին մինչև հնարավոր եղավ ուշքի բերել Դանիայի հավաքականի գլխավոր աստղին։ Բարեբախտաբար, Էրիկսենի հետ հիմա ամեն ինչ կարգին է։

Christian Eriksen suffered cardiac arrest in Denmark's Euro 2020 match - Sports Illustrated

Ու այս ամենի հետ մեկտեղ շարունակում է տպավորիչ մնալ Դանիայի հավաքականի խաղը։ Նրանք շատ բանի միջով անցնելուց հետո կարողացան դուրս գալ 1/8 եզրափակիչ։ Դանիայի հավաքականի պաշտպան Անդրեաս Քրիստենսենն անգամ հայտարարեց, որ Ռուսաստանի դեմ հաղթանակը իր համար ավելի կարևոր էր, քան մի քանի օր առաջ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Սիթիին» հաղթելը։ Էմոցիոնալ առումով սա իսկապես մեծ նշանակություն ունեցող խաղ էր։ Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնը մի քանի օր առաջ պարզապես «սառել» էր իր գլխավոր աստղի հետ տեղի ունեցածի պատճառով, իսկ ռուսների դեմ խաղից հետո ցնծում էր ու նշում փլեյ-օֆֆ դուրս գալը։ Այս պատմությունը դեռ երկար է հիշվելու։

Սա դեռ սկզիբն է. ամենահետաքրքիրը առջևում է՝ հետաքրքիր դիմակայություններով.

 

View this post on Instagram

 

A post shared by Vivaro News (@vnews.sport)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա