Logo

Ռենատա Լիտվինովա. ես այլևս չեմ լինի, եթե դադարեմ սիրել

Հեղինակ
Դինա Սամվելյան
17:16 / 18.01.2022ՍՊՈՐՏ

Ռենատա Լիտվինովա 1

Ռենատա Լիտվինովա…անուն, որն անտաբեր չի կարող թողնել և ոչ մեկի. իհարկե, դուք կարող եք չհավանել այս էպատաժային դերասանուհուն և ռեժիսորին, բայց հաստատ անտարբեր՝ երբեք:

Այս կինը կարծես ամենևին էլ ստեղծված չլինի առօրյա կյանքի համար՝ նրբագեղության չափանիշ, նիհար, էլեգանտ, կիրթ... Դժվար է պատկերացնել Ռենատային թափթփված կերպարով, ոչ կանացի հանդերձանքով և շարժուձևով:

Ռենատան նշում է, որ 18 տարեկանում արդեն հստակ գիտակցում էր, թե ով է այս կյանքում։

«Իմ գլխում քամիներ չկային, ես ուղղակի վայելում էի իմ երիտասարդ կյանքը՝ լի գեղեցիկ և ոչ այնքան գեղեցիկ սխալներով»:

Ռենատայի մայրը շատ էր սիրում կինոն և այդ կիրքը փոխանցել է դստերը, հետևաբար, երբ աղջիկը բախվել է շրջանավարտի հավերժական հարցին՝ ինչ մասանագիտություն ընտրել, Ռենատան վստահորեն գիտեր՝ Ռուսաստանի պետական կինեմատոգրաֆիայի համալսարանի (ՎԳԻԿ) սցենարիստական ​​բաժին։

Բակալավրիատի պրակտիկա է անցել հայտնի ռեժիսոր Սերգեյ Սոլովյովի մոտ: Նրան այնքան է դուր եկել Ռենատայի «Нелюбовь»-ի սցենարը, որ անմիջապես այն գործի է դնում:

Ռենատա Լիտվինովան, նույնիսկ չհասցնելով որևէ նշանակալի բան անել, ակնթարթորեն դարձել է կինոհանրության մեծ ուշադրության առարկա: Հատկապես տարբերվում էին նրա խոսելու և ժեստիկուլյացիայի ձևերը:

Այստեղից էլ սկսվում է Ռենատայի կարիերան՝ մեկնարկելով «ազատ ռուսական կինոյի պատմությունը» :

Ռենատա Լիտվինովա 2

Էպոտաժի մասին

Ես չեմ օգտագործում այն։ Դա կարող է առաջանալ, ընդունում եմ, դրամատուրգիայի թելադրանքով ինքնաբերաբար, բայց դիտմամբ՝ երբեք:

Հանճարեղության մասին

Հանճարի համար ամեն բան առաջին անգամ է: Նա առանց կանոնների է, անկառավարելի և անկանխատեսելի: Հանճարին չեն ներում, մի խոսքով, հանճար չեն դառնում, չես կարող վերևներից մեկին նշանակել:  Ահա թե ինչու, ես այդքան հավատում եմ տաղանդին  «ոչ մի տեղից»՝ քաղաքների ծայրամասերից, աղքատությունից, առանց աջակցության, առանց ծնողների և շողշողացող ադամանդի:

Հաջողության մասին

Հանդիսատեսն է որոշում քո հաջողությունը: Եթե ​​ձեր ներկայացումների, ֆիլմերի, համերգների տոմսեր գտնելը դժվար է, ուրեմն խոսքը հաջողության մասին է։ Մյուս կողմից կա հեղինակային գիծ, որը ոչ թե հանրության, այլ ինքնարտահայտման մասին է: Ընդհանրապես, հաղթում են մոլագարները, կյանքը միշտ ենթարկվում է նրանց։

Ռենատա Լիտվինովա 3

Իհարկե, արվեստը նորմայի մասին չէ, անձամբ ես միշտ խելագարության կողմնակից եմ։ Եվ լավ կլիներ, երբ ձեր ինքնարտահայտումը հանդիպեր մարդկանց սիրուն, ինչպես Պուշկինի ու Զեմֆիրայի մոտ էր:

Տարիքի մասին

Մաշկի և ներաշխարհի միջև եղած անհամապատասխանությունն է, ուրիշ ոչինչ: Մենք ներսում չենք ծերանում:

Գեղեցկության մասին

Գեղեցկությունը սիրո պես է, այն չես կարող վերծանել: Սա արտաքին և ներքին ինչ-որ բանի ամբողջություն է: Իհարկե, գեղեցիկ մարդն առաջին հերթին բարի մարդն է։ Չկա ավելի ուժեղ և գեղեցիկ բան, քան բարությունը:

Կյանքի իմաստի մասին

Եթե ​​իմ կյանքի իմաստը՝ սիրելը փոխվի, ուրեմն ես այլևս չկամ:

Ռենատա Լիտվինովա 4

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա