Logo

Ռենատա Լիտվինովան ասում է…

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 15.07.2019ՄՇԱԿՈՒՅԹ
es ashxatum em 2 3 - Ռենատա Լիտվինովան ասում է...
  • Կատարյալ վիճակը, երբ սիրում ես և՛ ինքդ քեզ, և՛ այն աշխատանքը, որը պետք է կատարես: 

 

  • Նախկինում չգիտեի, որ մահանալը սարսափելի է: Այսօր ես գիտեմ, որ մահանալը սարսափելի է, բայց ապրելն ավելի սարսափելի է: 

 

  • Ես կարծում եմ, որ բոլորին էլ բախտը ժպտում է, պարզապես ոչ բոլորն են դրանից օգտվում:

 

  • Չեմ սիրում տղամարդու հետ մնալ և առավոտյան նրա կողքին արթնանալ, քանի որ առավոտյան ամեն ինչ այլ է: 

 

  • Ես շատ իրական մարդ եմ, երկրային եմ, հասկանո՞ւմ եք: Գուցե դա է ամենամեծ թերությունս: 

 

  • Մի՛ փորձեք հասկանալ կնոջը՝ պարզապես սիրեք նրան:

 

  • Զարմանալի է, որ այսօր մարդիկ մեկը մյուսի ներկայությունից այլևս չեն ուրախանում: 

 

  • Ես սիրում եմ քաղաքային խենթությունները: Դրանք ինձ ավելի շատ են ոգեշնչում, քան ամսագրի մոդելները: 

 

  • Երբ գործերս շատ վատ են, դեմքիս միշտ ժպիտ կա. այդպես ես պաշտպանվում եմ: 

 

  • Ամեն անգամ նորովի եմ սիրահարվում կյանքին և միանգամից հիասթափություն ապրում:

interview 1471185792kn48g - Ռենատա Լիտվինովան ասում է...

  • Գեղեցկությունը միշտ ձգտում է վերջի, այսինքն՝ ինքնաոչնչացման: 

 

  • Մարդը, որը ոչ ոքի և ոչ մի բանի սիրահարված չէ, խոշոր հաշվով զուր է ապրում: Այդժամ նրա մոտ արթնանում են ամենավատ էմոցիաները՝ զայրույթ, նախանձություն: Մարդը, որը սիրում է՝ մեծահոգի է և երջանիկ, քանի որ նա միշտ գիտի՝ ուր գնալ և ում հետ լինել: 

 

  • Կա մանկական կամ երիտասարդական գեղեցկություն, բայց մեծ տարիքում գեղեցկությունը բացառիկ պարգև է ՝, որը կապ չունի ֆիզիկականի հետ: Գեղեցիկ մարդը նա է, որը զգալ գիտի, տառապել գիտի, գեղեցիկ մարդն առատաձեռն է, գեղեցիկ մարդը սպառող չէ: Երջանիկ մարդը խիղճ ունի, նա հավերժ ուսանող է, որն ունակ է սիրո: 30, 40 տարեկանից հետո ինքդ քեզնով բավարարված լինելը, ինքդ քո աչքերում գեղեցիկ երևալը խելագարություն է ինձ համար: Բայց դու պետք միշտ աշխատես ինքդ քո վրա:

 

  • Եթե սիրում ես՝ բա՛ց թող: Երբ քեզ հետևում են, մեկուսացնում, խանդում, արգելում են անել այն, ինչ քեզ դուր է գալիս, մեղադրում են գործունեությանդ համար, ապա դա սեր չէ՝ սերն ազատություն է: 

 

  • Պետք չէ կախված լինել որևէ մեկից՝ անգամ սիրելիներից:

 

  • Իմ երջանկության բանաձևը սիրելու և սիրելիի հետ ձեռք ձեռքի բռնած ապրելու մեջ է:

 

  • Պաշտում եմ անկումները, քանի որ դրանց մեջ ավելի շատ ուժ կա, քան վերելքներում. ես ոգեշնչվում եմ դժվարություններից: 

 

  • Սեր է, երբ տալու, և կիրք է, երբ վերցնելու ցանկություն ունես:

 

  • Եթե սիրում ես մարդուն՝ նրա կյանքի յուրաքանչյուր դետալ քեզ հետաքրքիր է: 

 

  • Ուժեղ մարդկանց դժվարություններն ավելի ուժեղ և կայուն են դարձնում, իսկ թույլերին՝ չար և կործանարար:

Թարգմանությունը՝ VNews-ի

Կարդացեք նաև՝

Սնուփ Դոգն ասում է…

Քենդրիկ Լամարն ասում է…

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Դոստոևսկին ասել է…

Հարուկի Մուրակամին ասում է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Դիանան ասել է…

Բոբ Մարլին ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Ալբերտ Էյնշտեյնն ասում է…

Հովհաննես Թումանյանն ասել է…

Էնդի Ուորհոլն ասում է…


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա