Logo

Աղբյուր. «Միլանը» համաձայնության է հասել Եվրոպայի չեմպիոնի տեղափոխության հարցում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:23 / 01.05.2022ՍՊՈՐՏ
null

«Լիլի» կիսապաշտպան Ռենատու Սանշեշը կարիերան կշարունակի «Միլանում»՝ հայտնում է Calciomercato-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ կողմերը համաձայնության են հասել 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում: Գործարքի արժեքը կազմելու է 25 մլն եվրո՝ ներառյալ բոնուսները:

Հիշեցնենք, որ 2016 թվականին Պորտուգալիայի հավաքականի կազմում Սանշեշը դարձել էր Եվրոպայի չեմպիոն:

Նրա՝ ֆրանսիական թիմի հետ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

Ընթացիկ մրցաշրջանում «Լիլի» կազմում Սանշեշն անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 ասիստի հեղինակ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա