Logo

Ռեփեր Young Thug-ը ձերբակալվել է 56 հանցագործության կասկածանքով

Հեղինակ
Աննա Անտոնյան
12:50 / 11.05.2022Երաժիշտներ
Young Thug

Ձերբակալել են ամերիկացի հայտնի ռեփեր Young Thug-ին։ Նա մեղադրվում է միանգամից 56 հանցագործության համար։ Այժմ երաժիշտը գտնվում է ամերիկյան Ֆուլթոն շրջանի բանտում. այս մասին հայտնում է TMZ-ը։

Իրավապահ մարմինները ռեփերին, ում իսկական անունը Ջեֆրի Ուիլյամս է, կասկածում են Young Slime Life փողոցային հանցավոր խմբավորման կազմակերպման համար (պաշտոնապես YSL Records-ը երաժշտական ​​լեյբլ է):

Բանդայի 28 անդամներ մեղադրվում են 56 հանցագործության, այդ թվում՝ սպանության և կողոպուտի փորձի համար։ Ամբաստանյալների թվում է նաև ռեփեր Gunna-ն։ Ենթադրվում է, որ խմբավորումն իր հանցավոր գործունեությունը սկսել է 2012 թվականին Ատլանտայում և կապված է միացյալ Bloods հանցավոր խմբավորումների հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա