Logo

Աղբյուր. «Յունայթեդի» հարձակվողը հայտնվել է «Բարսելոնայի» թիրախում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
11:52 / 23.04.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում: Sport.es-ի հաղորդմամբ՝ անգլիացու ծառայություններով սկսել է լրջորեն հետաքրքրվել «Բարսելոնան»: Նշվում է, որ կատալոնացիներին դուր է գալիս 24-ամյա ֆուտբոլիստի ունիվերսալիզմը հարձակման գծում: 

Դրանից բացի, երիտասարդ խաղացողը դժգոհ է իր կարգավիճակից և դեմ չէր լինի փոխել ակումբային գրանցումը:

Միակ խոչընդոտը կարող է լինել գործարքի բարձր արժեքը: Transfermarkt-ը Մարկուսի տեղափոխությունը գնահատում է 70 մլն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում «կարմիր սատանաների» կազմում Ռեշֆորդն անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 ասիստի հեղինակ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա