Logo

Ռեշֆորդը կարող է բաց թողնել «Նյուքասլի» դեմ խաղը

21:40 / 30.03.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի մասնակցությունը «Նյուքասլի» դեմ Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի խաղին հարցականի տակ է, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

25-ամյա անգլիացին վնասվածք էր ստացել Լոնդոնի «Ֆուլհեմի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում (3-1) և բաց թողել Անգլիայի հավաքականի խաղերը Եվրո-2024-ի ընտրական փուլում:

Ակումբում մտահոգված են Ռեշֆորդի առողջությամբ, չեն ցանկանում ռիսկի դիմել և այդ պատճառով էլ առաջիկա խաղում նրա մասնակցության վերաբերյալ որոշում կկայացվի ավելի ուշ:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 44 խաղում խփել է 27 գոլ ու կատարել 9 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա