Logo

Ռեշֆորդը կրկնել է Ֆերնանդեշի և Իբրահիմովիչի ցուցանիշը

13:41 / 06.04.2023Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, գոլի հեղինակ դառնալով «Բրենթֆորդի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի տնային խաղում (1-0), կրկնել է տպավորիչ ցուցանիշ:

Ընթացիկ մրցաշրջանում Ռեշֆորդը 28-րդ գոլն է խփել անգլիական գրանդի կազմում բոլոր մրցաշարերում, հայտնում է Squawka-ն:

Անգլիացին կրկնել է այժմ իտալական «Միլանում» խաղացող 41-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի (2016/17) և իր ակումբակից, պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի (2020/21) ցուցանիշը, նրանք մեկ մրցաշրջանում դարձել էին 28-ական գոլի հեղինակ:

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մեկ մրցաշրջանում ամենաշատ գոլը խփել է հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին, որը 2012/2013 մրցաշրջանում դարձել էր 30 գոլի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա