Logo

Ռեշֆորդը՝ Լոնդոնի քաղաքապետին․ «Այս ամենն ավելին է, քան ես, ֆուտբոլը, քաղաքականությունը»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 23.09.2020ՍՊՈՐՏ
Լոնդոնի քաղաքապետին․ «Այս ամենն ավելին է քան ես ֆուտբոլը քաղաքականությունը» - Ռեշֆորդը՝ Լոնդոնի քաղաքապետին․ «Այս ամենն ավելին է, քան ես, ֆուտբոլը, քաղաքականությունը»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:13

-

-

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդն անդրադարձել է իր սոցիալական գործունեության ու բարեգործությունների թեմային։

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանն իր թվիթերյան էջում գրել էր․ «Որպես «Լիվերպուլի» երկրպագու՝ ինձ համար բարդ է դրական արտահայտվել «Մանչեսթեր Յունայթեդի» աստղի մասին, բայց այս դեպքում ես չեմ կարող չհամաձայնել․ յուրաքանչյուր երեխա ունի առողջ և մատչելի կերակուր ստանալու իրավունք՝ անկախ բոլոր հանգամանքներից»։

Դրանից առաջ Խանը նամակ էր ուղարկել Ռեշֆորդին՝ շնորհակալություն հայտնելով Լիվերպուլում երեխաների համար անվճար սննդի մատակարարմանն ուղղված ջանքերի համար։

Ֆուտբոլիստն իր թվիթերյան էջում գրել է․ «Ես անում եմ այս ամենը որքան մյուս տեղերի, այնքան էլ Լիվերպուլի համար։ Մեծ Բրիտանիայում երեխաները մեր օգնության կարիքն ունեն։

Սա շատ ավելի կարևոր է, քան ես, ֆուտբոլն ու քաղաքականությունը։ Հավատարմությունն ու մրցակցությունը չպետք է ազդեն մեր հայացքների վրա»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա