Logo

NBA-ի բազմափորձ մասնագետը համաձայնել է ստանձնել բասկետբոլի Հայաստանի հավաքականի ղեկը

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:35 / 21.01.2022ՍՊՈՐՏ
Ռեքս Կալամյան

«Դետրոյթ Փիստոնս» ակումբի գլխավոր մարզչի օգնական Ռեքս Կալամյանը համաձայնել է ստանձնել տղամարդկանց բասկետբոլի Հայաստանի հավաքականի ղեկը։ Տեղեկությունը հաղորդել է VBET Ա-Լիգայի նախագահ և Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի գլխավոր մենեջեր Արա Պողոսյանը։

Կալամյանը 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժառանգների սերունդ է։ Նրա տատիկը պատանի հասակում է հասել ԱՄՆ։ Երկու ծնողներն էլ Բրոնքսում ծնված ամերիկահայեր են։

Կալամյանն արդեն շուրջ քառորդ դար NBA-ի տարբեր ակումբների մարզչի օգնական է։ 25 տարվա ընթացքում հասցրել է աշխատել «Դենվեր Նագեթս», «Թիմբերվուլվզ», «Տանդեր», «Լոս Անջելես Քլիփերս», «Սակրամենտո Քինգզ» և «Տորոնտո Ռեփթորզ» ակումբներում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա