Logo

Ռեքս Քալամյան. «Հպարտ եմ իմ թիմով»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:00 / 06.07.2022Բասկետբոլ
null

Փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում հաղթելուց հետո բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում խոսել է իր տպավորություններից:

«Շատ գոհ եմ թիմի խաղից: Այս ընթացքում համառ պայքար ենք մղել և ցույց տվել հայկական ոգու ուժը: Կարծում եմ, որ մենք՝ հայերս, չնայած բազմաթիվ փորձություններին, շարունակում ենք մնալ կանգուն։ Եզրափակիչ հանդիպման և ընդհանրապես ամբողջ մրցաշարի ընթացքում թիմը ցույց տվեց դա։ Տղաները խաղացին համառորեն, խաղացին միմյանց համար:

Եզրափակիչը բարդ ստացվեց։ Խաղի հենց սկզբում Մալթային հաջողվեց առաջ անցնել, ինչն էլ առաջացրեց դահլիճում ներկա մեծաթիվ մալթացի երկրպագուների ցնծությունը։ Չնայած այդ մեծ աջակցությանը՝ մեր թիմը չհանձնվեց, բնավորություն ցույց տվեց, կարողացավ վերագտնել իր խաղն ու հաղթանակ տարավ։ 

Հույս ունեմ, որ ապագայում կկարողանամ շարունակել աշխատանքն այս թիմի հետ և կնպաստեմ բասկետբոլի զարգացմանը Հայաստանում։ Ես այստեղ եմ և ցանկանում եմ օգնել։ Չգիտեմ՝ ինչպես կստացվի հետագայում, բայց շատ ոգևորված եմ հայկական բասկետբոլի ապագայի հեռանկարով,- եզրափակել է Ռեքս Քալամյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա