Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Վեսթ Հեմը» հունվարի 1-ին արտագնա խաղում 3-2 հաշվով հաղթել է «Քրիստալ Փելասին»:
Լոնդոնյան ակումբի կազմում հանդիպման առաջին գնդակը խփել է ընթացիկ մրցաշրջանում թիմի լավագույն ռմբարկու Մայքլ Անտոնիոն:
Գոլից հետո ֆուտբոլիստը հաջողությունը տոնել է հետաքրքիր ցատկով, իսկ ավելի ուշ՝ Թվիթերում բացատրել, թե ինչ էր նշանակում այդ ցատկը:
Finish then the Raiden finish! 💪🏾 #MichailKombat pic.twitter.com/gXjKbFRavD
— Michail Antonio (@Michailantonio) January 1, 2022
Պարզվում է՝ Մայքլ Անտոնիոյի այս ցատկը Mortal Kombat մարտական խաղերի շարքի կերպարներից ամպրոպի աստված Ռեյդենի ոճով է:
Նշենք, որ առաջին անգամ չէ, որ Մայքլ Անտոնիոն գոլը տոնում է հետաքրքիր կերպով: Օրինակ՝ 2016 թվականին նա նմանակել է «Սիմփսոններից» Հոմերին, իսկ 2021 թվականի օգոստոսին կրկնել է «Կեղտոտ պարեր» ամերիկյան մելոդրամայի վերջին տեսարանից մի հատված:
Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո