Logo

Ռեժիսոր Լանա Վաչովսկին ասել է, թե ինչու է որոշել նկարահանել «Մատրիցայի» չորրորդ մասը

Հեղինակ
tigran5
00:00 / 29.12.2021ՍՊՈՐՏ
Լանա Վաչովսկի

Ռեժիսոր Լանա Վաչովսկին մեկնաբանել է, թե ինչու է 18 տարի անց որոշել նկարահանել իր գիտաֆանտաստիկ ֆրանշիզայի շարունակությունը՝ The Matrix-ը. հայտնում է NME-ն՝ հղում անելով Associated Press-ին:

Ֆիլմի պրեմիերային լրագրողներին տված հարցազրույցում ռեժիսորը խոստովանել է, որ օրիգինալ եռերգության վերջին մասի թողարկումից հետո չի նախատեսում աշխատել ֆիլմի շարունակության վրա:
«Ես բոլորին 18 տարի ասում էի, որ չեմ ուզում կրկին ֆիլմ նկարահանել «Մատրիցայի» մասին»,- նշել է Լանա Վաչովսկին:

Նրա խոսքով՝ ողբերգությունը փոխեց ամեն ինչ: «Իմ ծնողները մահացել են»,- լրագրողներին հիշեցրել է Վաչովսկին:

«Ես պետք է ինչ-որ բան անեի իմ վիշտը հաղթահարելու համար: Պատմություն ստեղծելը, որտեղ երկու հոգի վերադառնում են կյանք, ապաքինող և մխիթարեցնող է: Ես պարզապես գրեցի այն: Ես չգիտեի, թե հետո ինչ պետք է անեի դրա հետ: Բայց հետո ես ընկերուհուս համար մի հատված կարդացի, և նա ասաց. «Աստված իմ, դու պետք է պատմես այս մասին»», – ասել է նա:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա