Logo

Ռեժիսոր Միշել Գոնդրին ինքնամեկուսացվել է Լոս-Անջելեսում, որպեսզի զբաղվի նոր ֆիլմի աշխատանքներով

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 02.04.2020Ռեժիսորներ
BF8556DE BE4D 47E3 B4EC 6E9DCA84E1C3 - Ռեժիսոր Միշել Գոնդրին ինքնամեկուսացվել է Լոս-Անջելեսում, որպեսզի զբաղվի նոր ֆիլմի աշխատանքներով

Օսկարակիր ֆրանսիացի ռեժիսոր և սցենարիստ Միշել Գոնդրին, որը լայն հանդիսատեսին հայտնի է Ջիմ Քերիի և Քեյթ Ուինսլեթի մասնակցությամբ  «Ջինջ բանականության հավերժ փայլատակումը» ֆանտաստիկ ֆիլմով, պատմել է ֆրանսիական Society կայքին, որ արդեն 2 տարի է, ինչ զբաղված է նոր անիմացիոն ֆիլմի աշխատանքներով։

Ռեժիսորն այժմ բնակվում է ԼոսԱնջելեսում, ինքնամեկուսացման մեջ.-«Ոչ մի տարօրինակ զգացում չունեմ՝ քանի որ վերջին տարիներին ավելի շատ ժամանակ եմ անցկացնում ԼոսԱնջելեսում, քան Փարիզում։ Մեկուսացման մեջ ես աշխատում եմ անիմացիոն ֆիլմի վրա, որն աղջկաս համար է։ Սա իմ հիմնական գործունեությունն է արդեն շուրջ 2 տարի»։

Խոսքը հավանաբար “Tales from the Hanging Head” անտոլոգիանախագծի մասին է, որը շրջանառվում է 2012 թվականից։ Բացի Գոնդրիից անտոլոգիայի մյուս մասերի ռեժիսորների կարգավիճակում կարող են հանդես գալ Ալֆոնսո Կուարոնը, Սարա Դռայվերը, Էմիր Կուստուրիցան և Մարժան Սատրափին։

Մյուս տարբերակը՝ “Megalomania”-ն է, որի գործողությունները տեղի են ունենում ալտերնատիվ ապագայում։ Ինչպես հայտնում է Premiere պարբերականը՝ այդ նախագծում անիմացիոն հերոսներին կարող են հնչյունավորել Սթիվ Բուշեմին և Սեթ Ռոգենը։

DBA2A4CD 260D 449B ACFC 047E8936AC2B 960x540 - Ռեժիսոր Միշել Գոնդրին ինքնամեկուսացվել է Լոս-Անջելեսում, որպեսզի զբաղվի նոր ֆիլմի աշխատանքներով

Ռեժիսոր Միշել Գոնդրին և «իր» դերասան Ջիմ Քերին

 

Նշենք նաև, որ Գոնդրիի վերջին լայնածավալ ռեժիսորական աշխատանքը «Կատակում եմ» /“Kidding” կատակերգական սերիալն էր, որտեղ գլխավոր հերոսին մարմնավորել է Ջիմ Քերին։ Բացի այդ, վերջին տարիներին նա նկարահանել է բազմաթիվ կարճամետրաժներ ու երաժշտական հոլովակներ։ Իսկ 2013-ին Գոնդրին ստեղծեց իր ռեժիսորական «Օրերի փրփուրը»՝ հայտնի գրող Բորիս Վիանի համանուն վեպի էկրանավորումն ու վավերագրական անիմացիա՝ փիլիսոփա Նոամ Չոմսկու մասին, որի կարճ անվանումն է «Երջանի՞կ է բարձրահասակ մարդը»։


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա