Logo

Ռեժիսոր Սփայք Լին կիսվել է համացանցում իր չռեալիզացված ֆիլմի սցենարով

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 30.03.2020Ռեժիսորներ
9742F190 4426 457E 8541 EB8B8914795F - Ռեժիսոր Սփայք Լին կիսվել է համացանցում իր չռեալիզացված ֆիլմի սցենարով

Օսկարակիր ռեժիսոր Սփայք Լին, որը պետք է գլխավորեր գալիք և արդեն հետաձգված Կաննի միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմը, իր Instagram-ում վիդեո-ուղերձով դիմել է աշխարհի բոլոր սինեֆիլներին և հայտարարել, որ այս գլոբալ ճգնաժամի պայմաններում տեղադրել է համացանցում իր «Ջեքի Ռոբինսոն» չնկարահանված սպորտային ու կենսագրական ֆիլմի սցենարը։ Նախագծի գաղափարը հեղինակի մոտ եղել է դեռևս  1996թին, երբ Լին գրեց սցենարի ամենաառաջին տարբերակը։ Լեգենդար ամերիկացի բեյսբոլիստ Ջեքի Ռոբինսոնի դերում ռեժիսորը տեսնում էր դերասան Դենզել Վաշինգթոնին, սակայն վերջինս պնդում էր, որ արդեն չափազանց ծեր է հռչակավոր սպորտսմենի դերի համար։

Իր ինստագրամյան էջում Լին ասել է, որ փորփրել է պահոցն ու պեղել իր էպիկ երազանքի սցենարը, որն այդպես էլ իրականություն չդարձավ։ Ռեժիսորը կիսվել է Dropbox-ի հղումով, որտեղ բոլոր ցանկացողները կարող են ընթերցել չռեալիզացված ֆիլմի տեքստային տարբերակը։ Լին նաև շեշտել է, որ պարտադիր չէ բեյսբոլի երկպագու լինել սցենարի ընթերցանությունից հաճույք ստանալու համար։ «Այս սցենարը ամերիկյան մեծ երազանք է։ Ապահով եղեք։ Խաղաղություն, լույս և սեր»,ասել է ռեժիսորն իր ինքնամեկուսացած տնից։ «Հուսամ կվայելեք այն։ Իսկ եթե ոչ՝ խնդիր չէ. այն երբեք չի իրագործվի»։

https://www.dropbox.com/sh/t2167lq9toua4z2/AAAX1-WsrttLJ6A5b1DdL18ya?dl=0&preview=20200327120941959.pdf


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա