Logo

Ռիբերի. «Հիանալի կլիներ, եթե Մբապեն տեղափոխվեր «Բավարիա»»

16:07 / 08.03.2023ՍՊՈՐՏ
null

Մյունխենի «Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին ափսոսում է, որ գերմանական ակումբը չի կարողացել թիմ հրավիրել Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին:

«Հիանալի կլիներ, եթե Մբապեն տեղափոխվեր «Բավարիա»: Բայց իրականությունն այնպիսին է, որ տրանսֆերային շուկայում երաշխիքներ չկան»,- Ռիբերիի խոսքը մեջբերում է SportBild-ը:

Հիշեցնենք, որ Մբապեն ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին «Մոնակոյից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 180 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 30 խաղի, խփել 30 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա