Logo

Ռիբերի. «Նա չեմպիոն է ու արժանի էր «Ոսկե գնդակին»՝ 2021 թվականի արդյունքներով»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
13:41 / 09.04.2022ՍՊՈՐՏ
null

«Սալերնիտանայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին խոսել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի մասին։

«Ռոբերտն ամեն օր շատ և պրոդուկտիվ աշխատում է։ Նրա գոլերը ոչ միայն տաղանդի, այլ նաև մեծ պրոֆեսիոնալիզմի արդյունք են։ Նա իսկական ռոբոտ է։ Նա չեմպիոն է ու արժանի էր «Ոսկե գնդակին»՝ 2021 թվականի արդյունքներով»,- Ռիբերիի խոսքն է հաղորդում Tuttosport-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լևանդովսկիի ու «Բավարիայի» ղեկավարության հարաբերությունները սրված են, և նա որոշել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լքել մյունխենյան ակումբը։ 

Լեհ հարձակվողը Բունդեսլիգայի այս մրցաշրջանում անցկացրած 28 խաղում խփել է 31 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա