Logo

Ռիբերին «Սալերնիտանայի»՝ Ա Սերիայում մնալը նշել է՝ Սալեռնոյում հեծանիվ վարելով (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
19:20 / 23.05.2022ՍՊՈՐՏ
null

Իտալիայի առաջնության 2021/22 մրցաշրջանի վերջին տուրում «Սալերնիտանան» 0-4 հաշվով զիջեց «Ուդինեզեին»: Խոշոր հաշվով պարտությունը թիմին ոչ միայն նեղսրտելու առիթ չտվեց, այլև խաղավերջում տրիբունայի արձագանքից պարզ դարձավ, որ ակումբն ունի ցնծության առիթ. թիմը մնում է Ա Սերիայում: 

18-րդ հորիզոնականն զբաղեցրած «Կալյարին» գոլազուրկ ոչ-ոքի էր ավարտել «Վենեցիայի» դեմ խաղը՝ մրցաշրջանի արդյունքով «Սալերնիտանայից» 1 միավոր քիչ վաստակելով: Լուրն իմանալով՝ «Սալերնիտանայի» երկրպագուները, մարզչական շտաբի անդամներն ու ֆուտբոլիստները տոնում էին հաջողությունն այն ժամանակ, երբ «Ուդինեզեի» ֆուտբոլիստները հերթական գրոհն էին կազմակերպում:

«Սալերնիտանայի» ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին էլ որոշել է հետաքրքիր կերպով տոնել իր թիմի մնալն Իտալիայի բարձրագույն լիգայում: Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը հեծանիվով դուրս է եկել Սալեռնոյի փողոցներ ու ուրախացրել տեղացիներին:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա