Logo

Ռիդլի Սքոթը քննադատել է սուպերհերոսների մասին ֆիլմերը՝ վատ սցենարների համար

Հեղինակ
tigran5
00:00 / 18.11.2021ՍՊՈՐՏ
upload AP 721470551619 pic4 zoom 1500x1500 78580 - Ռիդլի Սքոթը քննադատել է սուպերհերոսների մասին ֆիլմերը՝ վատ սցենարների համար

Բրիտանացի ռեժիսոր Ռիդլի Սքոթը Deadline-ին տված հարցազրույցում քննադատել է «սուպերհերոսական» ֆիլմերը՝ թույլ սցենարների համար և ասել, որ նման ֆիլմերին հիմնականում «փրկում են» հատուկ էֆեկտները:

«Ինչո՞ւ սուպերհերոսների ֆիլմերը լավ սյուժե չունեն: Հիմնականում հատուկ էֆեկտներն են փրկում նրանց, և դա ձանձրալի է դառնում բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են հատուկ էֆեկտներով», – բացատրեց Սքոթը:

Կինոռեժիսորի խոսքով, ինքը սցենարի առումով երեք լավ «սուպերհերոս» ֆիլմ է նկարահանել՝ «Alien»-ը Սիգուրնի Ուիվերի հետ, «Blade Runner»-ը Հարիսոն Ֆորդի հետ և «Gladiator»-ը Ռասել Քրոուի հետ։

Ավելի վաղ ռեժիսոր Թերի Գիլիամը հայտնել էր, որ կինոթատրոններում սուպերհերոսների ֆիլմերի գերիշխանության պատճառով տուժում են ավելի փոքր կինոնախագծերը:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա