Logo

Ռիհանայի ֆոտոշարքն ու հարցազրույցը Vogue-ին (տեսանյութ)

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:00 / 13.04.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Ռիհանա-Vogue

Հղիության երրորդ եռամսյակում գտնվող Ռիհանան դարձել է ամերիկյան Vogue-ի նոր համարի հերոսուհին։

Շապիկին երգչուհին ժանյակավոր Alaïa կոմբինեզոնով է, իսկ ֆոտոշարքի համար (լուսանկարի հեղինակը լեգենդար Էննի Լեյբովիցն է) Ռիհանան փորձել է նաև Մարկ Ջեյքոբսի, Ռիկ Օուենսի, Սեն Լորանի հանդերձանքներն ու սև շիֆոնե զգեստ, որը նախագծել է Գլեն Մարտենսը Jean Paul Gaultier-ի համար:

Հարցազրույցներից մեկում Ռիհանան պատմել է իր հղիության և իր երեխայի հոր՝ A$AP Rocky-ի հետ հարաբերությունների մասին: Երգչուհին նշել է, որ դեռևս փոփոխություններ չի նկատել մայր դառնալու ճանապարհին, այնպիսին է, ինչպիսին կա։

Ռիհանան, իսկապես, ակտիվորեն սոցիալական կյանք է վարում և չի հեռանում նորաձևության թոհուբոհից՝ զարմացնելով և երբեմն ցնցելով իր կերպարներով:

«Երբ իմացա, որ հղի եմ, ինքս ինձ մտածեցի՝ ոչ մի դեպքում ապագա մայրերի համար նախատեսված խանութ չեմ գնալու: Ներեցեք, բայց գեղեցկանալը չափազանց զվարճալի է: Ես թույլ չեմ տա, որ իմ կյանքի այս հատվածն անհետանա միայն այն պատճառով, որ իմ մարմինը փոխվում է» - ասել է երգչուհին՝ հավելելով, որ իր ոճաբանի համար դժվար ժամանակներ են. դե, իր մարմնի ծավալներն արագ են փոփոխվում:

Ռիհաննա-Vogue 1

Ռիհանան խոսել է նաև իր ամենաքննարկվող կերպարներից մեկի՝ Dior-ի թափանցիկ զգեստի մասին, որով նա հայտնվել էր բրենդի փարիզյան ցուցադրությանը։

«Իրականում այս զգեստն ամենաշատն է ասոցացվում հղիների համար նախատեսված զգեստի հետ, որոնք ես երբևէ կրել եմ: Մինչ այդ, մենք լեդիի կերպարին չէինք անդրադարձել։ Ու ես պարզապես մտածեցի. «Եկեք լեդիի կերպար ստեղծենք»:

Ռիհանայի Dior-ով կերպարը ներառում էր շղթաներ և չոկեր՝ իր սեփական ապրանքանիշի Savage x Fenty ներքնազգեստով:

«Դե, մարդիկ, միևնույնն է, կտեսնեին իմ վարտիքը։ Այնպես որ, ավելի լավ է այն լինի իմ ապրանքանիշից»,- ասել է նա:

Հանրության մեջ հայտնվելիս Ռիհանան չի ձգտում թաքցնել որովայնը, ընդհակառակը: Այդ իսկ պատճառով երգչուհուն երբեմն քննադատում են համացանցում. ոմանք կարծում են, որ նա չափազանց տգեղ է մերկացնում փորիկը: Սակայն Ռիհանան համաձայն չէ:

Ռիհաննա-Vogue 2

«Իմ մարմինը հիմա անհավանական շրջան է ապրում, և ես չեմ պատրաստվում ամաչել դրա համար: Այս շրջանը պետք է տոնական լինի։ Ինչո՞ւ պետք է թաքցնեմ հղիությունս»,- ասել է նա:

Ռիհանան նաև հայտնել է, որ հղիությունը պլանավորված չէր։

«Ես մայրանալ չէի պլանավորել, բայց, իհարկե, դեմ չեմ»:
Ռիհաննա-Vogue 4  Ռիհաննա-Vogue 3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա