«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռիկի Պուչը Չեմպիոնների լիգայում «Բավարիայից» կրած պարտությունից հետո (0-3) դիմել է երկրպագուներին։
«Կատալոնացիները, ինչպես նաև ես ու իմ ընտանիքը, սովոր չենք երեկվա պես ծանր երեկոների։ Իմ ամբողջ կյանքի ընթացքում մենք միայն ակումբի հաղթանակներն ենք տեսել ու տոնել դրանք։ Օրինակ՝ ես, հայրս ու եղբայրս 2006 թվականին նվաճած Չեմպիոնների լիգայի տիտղոսը նշեցինք Փարիզում։
Բայց ես վստահ եմ, որ ձեր բոլորի օգնությամբ մենք ոտքի կկանգնենք ու կվերադարձնենք Եվրոպայի լավագույն ակումբների շրջանում մեր վաստակած տեղը։
Հիմա առավել, քան երբևէ, մեզ միասնականություն է հարկավոր։ Ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբն ամեն բան անում են այդ նպատակի համար»,- գրել է Պուչն իր թվիթերյան միկրոբլոգում։
Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո