Logo

Աղբյուր. Զիդանը կգլխավորի ՊՍԺ-ն

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:41 / 10.06.2022ՍՊՈՐՏ
Zinedine Zidane

Զինեդին Զիդանը կգլխավորի ՊՍԺ-ն՝ RMC ռադիոյի L'After Foot հաղորդաշարի ժամանակ հայտնել է լրագրող Դանիել Ռիոլոն։

Նշենք՝ Ռիոլոն 2020 թվականի դեկտեմբերին հայտարարել էր, որ Լիոնել Մեսին կտեղափոխվի ՊՍԺ, ինչպես նաև այս տարվա ապրիլին տեղեկացրել էր, որ Մբապեն կերկարաձգի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ:

Ըստ Ռիոլոյի՝ Զիդանը կգլխավորի ֆրանսիական ակումբը Մաուրիսիո Պոչետինոյի պաշտոնանկությունից հետո, ինչի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկայում։

Զիդանը 2016-2018 և 2019-2021 թվականներին գլխավորել է Մադրիդի «Ռեալը», որի հետ նվաճել է 11 տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի 3 անընդմեջ գավաթ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զիզուն հրաժարվել է գլխավորել ՊՍԺ-ն, քանի որ ցանկանում է ստանձնել Ֆրանսիայի հավաքականի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը:

2021/2022 մրցաշրջանում ՊՍԺ-ն նվաճել է Լիգա 1-ի չեմպիոնական տիտղոսը: Պոչետինոյի՝ փարիզյան ակումբի հետ պայմանագիրը գործում է մինչև 2023 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա