Logo

Ռիս Ջեյմսը հեռացել է Անգլիայի հավաքականի ճամբարից

17:20 / 25.03.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիայի ազգային հավաքականի ու Լոնդոնի «Չելսիի» աջ պաշտպան Ռիս Ջեյմսը վնասվածքի պատճառով հեռացել է ազգային թիմի ճամբարից ու միացել է «Չելսիին», հաղորդում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը: 

23-ամյա Ջեյմսը վնասել է ծնկատակի ջիլը: «Չելսիում» ֆուտբոլիստը բուժզննում կանցնի, ինչից հետո որոշում կկայացվի նրա ապաքինման գործընթացի վերաբերյալ:

Այսպիսով՝ Ռիս Ջեյմսը չի մասնակցի Եվրո-2024-ի ընտրական փուլի 2-րդ տուրի Անգլիա - Ուկրաինա խաղին, որը կկայանա մարտի 26-ին: 

Հիշեցնենք, որ անգլիացիները Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի C խմբում մեկնարկել են իտալացիների նկատմամբ արտագնա հաղթանակով (2-1): Նույն խմբում են նաև Հյուսիսային Մակեդոնիայի ու Մալթայի հավաքականները:

Անգլիայի հավաքականն ընդհատեց իտալացիների ռեկորդային անպարտելի շարքը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա