Logo

Ռիո 2016. Սոնա Պողոսյանը 3-րդն է B ենթախմբում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 12.08.2016ՍՊՈՐՏ
3 103 - Ռիո 2016. Սոնա Պողոսյանը 3-րդն է B ենթախմբում

Ռիոյի Օլիմպիական խաղերում ելույթ ունեցավ ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի վերջին ներկայացուցիչ Սոնա Պողոսյանը:

Սոնա Պողոսյանը հանդես եկավ մինչև 75 կգ քաշային կարգի B ենթախմբում: Պոկում վարժության առաջին մոտեցմանը Պողոսյանը բարձրացրեց 92կգ, երկրորդ մոտեցմանը՝ 97կգ, իսկ երրորդ մոտեցման ժամանակ չկարողացավ գլխավերևում պահել 100 կիլոգրամանոց ծանրաձողը:

Հրում վարժության առաջին մոտեցման ժամանակ Պողոսյանը բարձրացրեց 115 կգ, երկրորդ մոտեցմանը՝ 122 կգ, իսկ երրորդ մոտեցմանը՝ 126 կգ: Երկամարտի 223 կգ արդյունքով՝ Պողոսյանն զբաղեցրեց B ենթախմբի 3-րդ հորիզոնականը:

Այս ենթախմբում երկամարտի 242 կգ արդյունքով առաջին հորիզոնականն զբաղեցրեց Չիլիի ներկայացուցից Մարիա Ֆերնանդա Վալդեսը, իսկ երկրորդը 224 կգ արդյունքով մեքսիկացի Ալեխանդրա Գարսան է:

Նշենք, որ այս ենթախմբում ներկայացված էր 7 ծանրորդ:

Հատկանշական է, որ Եվրոպայի առաջնությունում Պողոսյանը երկամարտի արդյունքում գրանցել էր 227 կգ ցուցանիշ:

Հավելենք, որ վերջնական արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ, երբ ելույթները կավարտեն A ենթախմբի ծանրորդները: Այս ենթախմբի ելույթների մեկնարկը նախատեսված է 22:30-ին:

Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա