Logo

«Սա կշռադատված և գիտակցված որոշում է». Ռոբերտ Արզումանյանը հայտարարել է «Ուրարտուից» հեռանալու մասին

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:34 / 24.06.2022Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
Ռոբերտ Արզումանյան-Ուրարտու

Ինչպես VNews-ը հաղորդել էր, Ռոբերտ Արզումանյանը հրաժարական է տվել Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնից, որը զբաղեցնում էր անցյալ տարվա մարտի 10-ից։

Արզումանյանը գրառում է արել սոցցանցերի իր էջերում:

«Հետևում մնաց շատ լավ մրցաշրջան և սկսվում է նորը։ Որոշել եմ հրաժարվել «Ուրարտու» ՖԱ-ի գլխավոր մարզչի պաշտոնից: Սա կշռադատված և գիտակցված որոշում է, թերևս ամենադժվար որոշումներից մեկն իմ կյանքում՝ հաշվի առնելով թիմի հետ ձևավորված կապը։ 

Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ուրարտու» ՖԱ-ի իմ բոլոր ֆուտբոլիստներին։ Դուք այլ ֆուտբոլ խաղացիք, յուրահատուկ ֆուտբոլ՝ խաղը դարձնելով ավելի գեղեցիկ և հաճելի։ Ինձ էլ ավելի ուժեղ դարձրիք։

Շնորհակալ եմ աշխատակազմի բոլոր անդամներին և իմ ընկեր մարզիչներին քրտնաջան աշխատանքի, կարգապահության, նվիրվածության և ֆուտբոլի հանդեպ սիրո համար:

Պատիվ էր ձեզ հետ աշխատելը։ Չեմ կասկածում, որ «Ուրարտուի» ապագան պայծառ է: Մենք ձևավորեցինք գեղեցիկ հիշողություններ, որոնք կմնան ամբողջ կյանքում»,- գրել է Արզումանյանը:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/2022 մրցաշրջանում «Ուրարտուն» գրավել է 5-րդ տեղը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա