Logo

Լևանդովսկին նշել է «Բորուսիայից» «Բավարիա» տեղափոխվելու շարժառիթը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:10 / 05.04.2022ՍՊՈՐՏ
Robert Levandovski

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է 2014 թվականին Դորտմունդի «Բորուսիայից» մյունխենյան ակումբ տեղափոխվելու մասին։ 

Լեհ ֆուտբոլիստը մյունխենյան գրանդ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։

«Ես ցանկանում էի գնալ «Բավարիա», որպեսզի մրցեմ ամենաբարձր մակարդակում և նվաճեմ ամենակարևոր գավաթները:

Երբ իմացա, որ «Բավարիան» հետաքրքրված է ինձնով, ինձ համար ակնհայտ դարձավ, որ ցանկանում եմ այնտեղ հանդես գալ:

Սա ընդամենը մեկ քայլ առաջ էր, բայց ես գիտեի, որ հիմա պետք է ավելին ցույց տամ:

«Բավարիայում» առաջին իսկ օրվանից հասկացա, որ նման թիմակիցների հետ ամեն օր կառաջադիմեմ:

2-3 ամիս անց ես արդեն զգացի, որ ավելի լավ խաղացող եմ դարձել»,- Լևանդովսկիի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա